Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

27 հուն 2023 10:14

ԵԽԽՎ նախագահը լռեցրեց ադրբեջանցի պատվիրակին, որը «հաթաթա էր» տալիս վեհաժողովին․ «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Դուք չեք նախագահը, ես եմ նախագահը»,- ի պատասխան ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի դժգոհությանը, որ իրեն՝ որպես նախագահի, ադրբեջանական պատվիրակության ղեկավարի խոսելու հերթ չհասավ, դա ցույց է տալիս այն, որ այս վեհաժողովը կողմնակալ է, ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում Լաչինի թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը։


Ժամանակը լրանալու պատճառով Քինի Կոքսը հայտարարեց, որ քննարկումն ավարտվեց, ուստի Սամադ Սեիդովի ելույթի հերթը չհասավ։ Նա ԵԽԽՎ լիագումար նիստերի դահլիճում «հաթաթա էր տալիս», թե որ ինձ հերթ չհասավ, ուրեմն կողմնակալ մոտեցում ունեք։ Թինի Կոքսն ասաց, որ սա է կարգը։


Մինչդեռ Սամադ Սեիդովը հակադարձեց․ «Հիմա ես տեսնում եմ, թե որքան կողմնակալ վերաբերմունք ունեք, եթե այս շատ կարևոր քննարկման ժամանակ դուք ի վիճակի չեղաք խոսքի իրավունք տալ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին, սա իսկապես կողմնակալ մոտեցում է։ Եթե հայերը կարողացան իրենց խոսքը ներկայացնել, բայց ես՝ որպես պատվիրակության ղեկավար չկարողացա, ուրեմն սա կողմնակալ վերաբերմունք է»։


ԵԽԽՎ նախագահը վրդովվեց ու ասաց․ «Մյուս անգամ ես չեմ հանդուրժելու Ձեր կողմից կարգի խախտումը։ Դուք փորձառու անդամ եք այս վեհաժողովում և գիտեք, որ չի կարելի այդպես վարվել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր