Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

27 հուն 2023 10:44

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը».Ադրբեջանցիների նկատմամբ լայնածավալ և սիստեմատիկ բռնարարքների կատարման պատճառով «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը չի վստահում ՀՀ-ին անվտանգության ապահովման հարցերում

Eadaily.com–ը գրում է, որ «Հայաստանի կառավարության կողմից ադրբեջանցիների նկատմամբ լայնածավալ և սիստեմատիկ բռնարարքների կատարման պատճառով «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը չի վստահում այդ պետությանը անվտանգության ապահովման հարցերում և կարևոր է համարում համապատասխան մանդատով անվտանգության առաքելության տեղակայում արևմտյան ադրբեջանցիների վերադարձին ենթակա տարածքներում, առաքելությունը պետք է լինի իրենց համար վստահելի երկրների ուժերից»։ Այդ մասին ասված է հրապարակված «Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգում»։ 

Նշվում է, որ միջազգային առաքելության մանդատն ու հնարավորությունները կախված կլինեն հնարավոր վերադարձի տարածքներում անվտանգության իրավիճակից։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպառնալիքների գնահատումը պահանջում է տեղեկատվության հավաքագրման և վերլուծության համապատասխան հնարավորություններ, ակնկալվում է այդ հարցում Ադրբեջանի կառավարության աջակցությունը»,- ասվում է հայեցակարգում։

Հայեցակարգի հեղինակների ընկալմամբ միջազգային առաքելությունը պետք է տեղակայվի մինչև «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը», այն պետք է վերահսկողության տակ վերցնի համապատասխան տարածքները, ունենա քաղաքացիական-ռազմական կապեր, ոստիկանական և քաղաքացիական կառավարման լիազորություններ և «գործի այնքան ժամանակ, քանի դեռ համայնքը անհրաժեշտ է համարում»: «Պետք է պայմաններ ստեղծվեն ադրբեջանցիների համար տեղական անվտանգության ուժեր ձևավորելու և դատարաններում համապատասխան դերակատարում ունենալու համար»,- ասվում է փաստաթղթում։

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ տասնամյակներ շարունակ լինելով «արևմտյան ադրբեջանցիների» օրինական ներկայացուցիչ համայնքը ակտիվ դերակատարություն կունենա վերադարձի գործընթացում: «Պետք է հաշվի առնել արևմտյան ադրբեջանցիների հատուկ կապերը Ադրբեջանի հետ, որը երկար ժամանակ հոգ է տանում նրանց մասին, և ապահովվի նրանց անարգել կապը Ադրբեջանի հետ հայրենի հողեր վերադառնալուց հետո»,– շեշտում է հայեցակարգի կետերից մեկը:

Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի ադրբեջանցիներին պատկանող գույքի և հողերի վերադարձը, փոխհատուցում վճարի գույքի օգտագործմանը խոչընդոտելու հետևանքով պատճառված գույքային վնասի և կորուստների համար։ Հայաստանի կառավարությունը նաև պետք է «վճարի Ադրբեջանի սեփականության իրավունքի վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը և ձեռնարկի այլ անհրաժեշտ միջոցներ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր