Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

31 հուն 2023 15:08

Ու՞մ վարկանիշն է ամենաբարձրը Լաչինի միջանցի բացման հարցում, ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր Լաչինի միջանցքի արգելափակման համար․ «GALLUP»-ի հետազոտության արդյունքները

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց  մի շարք հարցերի վերաբերյալ արված «Բյուրեղացում» խորագրով  Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հետազոտության արդյունքները։

Հետազոտության ժամանակ արված առաջին հարցին՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր Լաչինի միջանցքի արգելափակման համար, 42․5%-ը նշել է Ադրբեջանի իշխանությունները, 30%-ը նշել է Ռուսաստանի իշխանությունները, 29% –ը՝ ՀՀ իշխանություններ, 17․2%-ը՝ Թուրքիայի իշխանությունները, 12%-ը՝ ռուս խաղաղապահները, 9․8%-ը՝ բոլոր պետությունները, 8․3%-ը՝ Արցախի իշխանությունները,  4․5%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։


Հաջորդ հարցը եղել է հետևյալը՝ գնահատել Արցախի իշխանությունների գործունեությունը ստեղծված իրավիճակում,  մասնավորապես նշված էր Արայիկ Հարությունյանի ու Ռուբեն Վարդանյանի անունները։ Արայիկ Հարությունյանը 5 բալային սանդղակում ստացել է  2․2 բալ, Ռուբեն Վարդանյանը՝ 3․7։


Գնահատեք ՀՀ իշխանությունների գործունությունը ստեղծված իրավիճակում, այս հարցի պատկերը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյան՝ 2․7 բալ, Արարատ Միրզոյան՝ 2․8 բալ, Ալեն Սիմոնյան՝ 2․5, Վահագն Խաչատուրյան՝ 2․3 բալ։


Հաջորդ հարցը վերաբերում էր մի շարք երկրների արձագանքը ստեղծված իրավիճանին, Ֆրանսիայի ջանքերը միանշանակ դրական է պատասխանել հարցվածների 41․6%-ը, Իրանը՝ 25․4%, ԱՄՆ՝ 15․5%, ԵՄ՝ 12․7%, ՌԴ՝ 8․5%, ՀԱՊԿ՝ 6․4%, Թուրքիա՝ 0․5%։


Հարցին՝ որ երկրներն են պարտավոր ջանքեր գործադրել  Արցախի ապաշրջափակման համար, 49․4 %-ը պատասխանել է Ռուսաստան, 35․6%-ը՝ Հայաստան,  23%-ը՝ ԱՄՆ, 22․8%-ը՝ Ֆրանսիա, 6․8%-ը՝ Իրան, 4․6%-ը՝ Արցախ, 3․5%-ը՝ բոլոր երկրները,  ՀԱՊԿ՝ 1․9%-ը, Թուրքիա՝ 1․5%-ը։


Հաջորդ հարցը հետևյալն էր՝ բավարա՞ր են ՀՀ իշխող ուժի ու ընդդիմության ջանքերը Արցախի շրջափակման հարցում։ Ընդդիմոթյան պարագայում 5․2%-ը կարծում է, որ լիովին բավարար է, 61․7%-ը՝ ընդհանրապես բավարար չի համարել, իշխող ուժի դեպքում  9․5%-ը կարծում է, որ լիովին բավարար է, 48․4%-ը՝ ընդհանրապես բավարար չէ։


Ո՞ր երկրից պետք է սպասել ռազմական օգնություն՝ 40%-ը  պատասխաել է Իրան, 34․2%-ը՝ Ֆրանսիա, 30․2%-ը Ռուսաստան, ԱՄՆ%-ը՝ 27․8, Հնդաստան՝ 25․6%-ը, Չինաստան՝ 5․1%-ը, Գերմանիա՝ 3․2%-ը, ՆԱՏՕ՝ 2․4%-ը, ՀԱՊԿ՝ 0․3%-ը։


Ինչպե՞ս եք վերաբերում ռուս խաղաղապահների տեղակայմանը Արցախում՝ նոյեմբերի դրությամբ լիովին դրական է վերաբերում հարցվածների 37․7%-ը, հունվարի դրությամբ նվազում կա՝ 18․3%-ը, ընդհանրապես բացասական՝ նոյեմբերի դրությամբ՝  5․8%-ը, հունվարի դրությամբ՝  29․6%-ը։


ՀԱՊԿ զորախմբի զորավարժությունները ՀՀ –ում չանելու որոշմանը  լիովին դրական պատասխան է տվել  32․4–%–ը, ընդհանրապես բացասական`26%-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր