Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

03 փետ 2023 16:09

Ըստ փաստաթղթի, Հայաստանը հանձնում է Քարվաճառը․ Պետության գլուխը դու ես, վերաբերմունք ցույց տուր, այ ընկեր․ Բագրատյանը՝ ՀՀ նախագահին

«Չօգտագործելով միջանցք բառը, մենք Հայաստանի տարածքով միջանցք ենք տվել Ադրբեջանին։ Սրա վրա հինգ տարվա ժամկետ չկա, Նախիջևանն Ադրբեջանին միանալու է մեր տարածքով անցնող միջանցքով»,- նշեց նա։ 

Բացի այդ, Բագրատյանը նշեց, որ, ըստ փաստաթղթի, Հայաստանը հանձնում է Քարվաճառը․ 

«Արա՛, Հայաստանը դա գրավե՞լ էր, որ հանձնում ա։ ՄԱԿ-ի չորս բանաձև է եղել, ես էի այդ ժամանակ վարչապետ։ Մենք հասանք նրան, որ մեզ ոչ մի տեղ ագրեսոր չճանաչեն։ Ախպեր, դու ստորագրում, դա հանձնում ես, վաղը գալու են փոխհատուցում պահանջեն»,- նկատեց նա։ 
Բագրատյանը պահանջեց, որ երկրի նախագահը քաղաքական կամք դրսևորի. «Վերաբերմունք ցույց տուր, այ ընկեր։ Պետության գլուխը դու ես։ Իսկ Փաշինյանի քայլը քաղաքական խուլիգանություն է՝ մեր պետության հաշվին հաճոյանալ Ադրբեջանին»,- նկատեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր