Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

03 փետ 2023 15:48

Ես ամոթով նայում եմ Ադրբեջանի ու Թուրքիայի միացյալ քաղաքականությանը, և ամաչում եմ, թե ինչ գրագետ են գործում միասին

Ես մտածում էի, թե ավելի շատ խոսք պետք է գնա, թե ինչո՞ւ է փակվել Բերձորի միջանցքը, և ինչպես պետք է բացվի այն, բայց ուրախ էլ եմ, որ այս հարցը դիտվում է գլոբալ, և ինչպես ասվեց՝ այս փակ միջանցքը մեր աղետի մեկ բաղադրիչն է։ Լաչինի միջանցքը միշտ եղել է հաղթաթուղթ Ադրբեջանի համար, և մեր ապիկարության պատճառով այսօր Ադրբեջանն օգտագործում է։ Այս մասին Լաչինի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։


«Ես ամոթով նայում եմ Ադրբեջանի ու Թուրքիայի միացյալ քաղաքականությանը, և ամաչում եմ, թե ինչ գրագետ են գործում միասին, իսկ մենք ապիկար, անտրամաբանական միջոցներով փորձում ենք դրա դեմն առնել․ տարուբերվում ենք առավելապաշտության և նվազապաշտության միջև․ սկսվում ենք՝ «պայքար, պայքար, պայքար մինչ վերջ»–ից և հասնում ենք այսօր ծայրահեղ մինիմալիզմի, ինչպես պարոն Արսենյանն ասաց՝ 120 000–ին տանք և 29000–ի վրա 3 միլիոնին փրկենք։ Սա ծայրահեղ մինիմլիստական մոտեցում է, բայց ասեմ, որ 120 000–ը ՀՀ քաղաքացիներ են, և ՀՀ–ն պարտավորություն ունի այդ 120 000–ի նկատմամբ, ինչպես և պարտավորություն կունենար, եթե Սոմալիում 12 ՀՀ քաղաքացի շրջափակման մեջ լիներ։ Եվ ուրեմն, չի կարող ՀՀ–ն և իշխանությունը ձեռքերը լվանալ, ասելով, որ այս 120 000 Ադրբեջանի քաղաքացիներ են, ո՛չ, նրանք ՀՀ քաղաքացիներ են, ինչպես ՀՀ քաղաքացիներ են Բաքվում գտնվող գերիները, որոնցով պետք է զբաղվի ՀՀ–ն»,–ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։


Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է փակվել Բերձորի միջանցքը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ փակվել է  այդ 120 000 ՀՀ քաղաքացուն իրենց բնական օրրանից դուրս մղելու ռազմական նպատակադրումով, դժվար է նկատե՞լ։


«Ես ունեմ լրջագույն ինֆորմացիայի պակաս, որպեսզի հասկանանք, թե որտեղ ենք մենք։ Երբ ես գնում եմ Արցախ, ինձ ռուսը, ադրբեջանցին չի կանգնեցնում, հայ զինվորն է կանգնեցնում և ասում՝ չես կարող գնալ Արցախ։ Ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը։ Այս ամենն արվում է ՀՀ իշխանության թույլտվությամբ, և այո, ես լրջագույն կասկած ունեմ,  ես թաքուն համաձայնություն եմ տեսնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, հետո կբացահայտվի երևի։ Սա պետք է քանդել, բացել և այո, ես անթաքույց եմ եղել այս իշխանությունների քննադատության հետ, բայց չեմ էլ կիսում ծայրահեղ առավելապաշտական քարոզները, որոնք այն պարզ մտածումն ունեն, թե հենց սրանք հեռանան ավելի լավ է լինելու։ Ո՛չ, շատ ավելի վատ է լինելու, որովհետև այնպիսի փոսի մեջ ենք, որ այդ փոսի մեջից դուրս գալը շատ դժվար է լինելու»,–ասաց արքեպիսկոպոս Աջապահյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր