Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 փետ 2023 14:50

ՌԴ–ն չպետք է պարտվի Ուկրաինայում, այլապես...ՌԴ-ի պահվածքն այժմ այլ է լինելու.Մոսկվայում ուշադրություն են դարձնում ՀՀ-ում տարատեսակ տատանումներին

Ուկրաինայում Ռուսաստանի հիպոթետիկ պարտությունը լուրջ ապակայունացմամբ է սպառնում եվրասիական տարածքում և բազմաթիվ սառեցված հակամարտություններ կվերակենդանացնի։ Այս մասին Երևանում «Հայաստանը և Ռուսաստան-Արևմուտք գլոբալ դիմակայությունը. 2022 թվականի արդյունքները» համաժողովի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Դմիտրի Տրենինը։

«Ուկրաինական հակամարտության ելքից շատ բան է կախված Եվրասիայում, այդ թվում նաև Կովկասում։ Ռուսաստանի հաղթանակի արդյունքում, որը միանգամայն սպասելի է ռեսուրսների, մոտիվացիայի և խաղադրույքների տեսանկյունից, իրավիճակը Եվրասիայում ավելի կայուն կլինի։ Հաղթանակը նոր հնարավորություններ կստեղծի Ռուսաստանի համար հանդես գալու որպես համակարգաստեղծ տերություն։ Իսկ եթե դա տեղի չունենա, ապա մեզ սպասում են նոր հակամարտություններ և անկայունություններ, այդ թվում` Հարավային Կովկասում»,-նշել է Տրենինը։
Նա ընդգծել է, որ որոշ հակամարտություններ, որոնք այսօր սառեցված են, բայց չեն լուծվել, օրինակ` նույն Աբխազիայի կամ Հարավային Օսիայի շուրջ, կարող են տեղից շարժվել և իրավիճակը կարող է զարգանալ նաև Հայաստանի շուրջ:
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի մասին` քաղաքագետը նշել է, որ Հայաստանն այսօր դիտարկվում է որպես ինքնիշխան պետություն, որպես գործընկեր և դաշնակից: Բայց, իհարկե, Մոսկվայում ուշադրություն են դարձնում Հայաստանում կարծիքների տարբերությանը, տարատեսակ տատանումներին։

«Այո՛, ձգտում կա դիմել այլ հնարավոր դաշնակիցներին և հավանական գործընկերներին։ Դրանում ոչ մի դատապարտելի բան չկա, քանի որ իդեալական դեպքում միջազգային հարաբերությունները ենթադրում են բոլորի հետ շփվելու և փոխգործակցելու հնարավորություն: Բայց կողմնորոշվելը շատ կարևոր է։ Անորոշությունը ամենասննդարար միջավայրն է տարբեր հակամարտությունների համար, և ցանկացած ընտրություն իր գինն ունի»,- նշել է փորձագետը։
Տրենինը կարծում է, որ Ռուսաստանը ուշադիր հետևելու է, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց պետք է հասկանալ, որ Ռուսաստանը Խորհրդային Միությունը չէ, Ռուսական կայսրությունը չէ և չի պատրաստվում վերականգնել դրանք։ Ռուսաստանի պահվածքն այժմ այլ է լինելու։ Եվ այս կամ այն շրջանի նշանակությունն այսօր Ռուսաստանի համար նույնը չէ, ինչ եղել է 150 տարի առաջ կամ ավելի վաղ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր