Տեսանյութ. Թուրքիայում երկրաժարժի զոհերի թիվը հասել է 76-ի. երկիր դիմել է միջազգային կառույցներին՝ օգնության խնդրանքով

Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին:
Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։
Բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել։ Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրաշարժին հաջորդել է 22 հետցնցում, որոնցից վերջինի ուժգնությունը կազմել է ավելի քան 6 մագնիտուդ։ Հետցնցումներից ամենահզորի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ:
Նշենք, որ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել նաև Սիրիայում, որի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է առնվազն 100-ի: