Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 1-ի համար          Փաշինյանը ճնշում է իրավապահներին՝ եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար. «Ժողովուրդ»       «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»    

06 փետ 2023 11:52

Եվրամիությունը Վրաստանին սպառնացել է պատժամիջոցներով, եթե որոշի վերականգնել օդային կապերը ՌԴ-ի հետ.նրանք, ովքեր կփորձեն շրջանցել դրանք, կհայտնվեն պատժամիջոցների տակ

Եվրամիությունը Վրաստանին սպառնացել է պատժամիջոցներով, եթե այդ երկիրը որոշի վերականգնել օդային կապերը Ռուսաստանի հետ։ ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հիշեցրել է, որ սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի Դաշնության դեմ, և նրանք, ովքեր կփորձեն շրջանցել դրանք, նույնպես կհայտնվեն պատժամիջոցների տակ։

Ստանոյի խոսքով՝ ռուսական ինքնաթիռների 95%-ը կորցրել է արտադրողների տեխնիկական աջակցությունը և չի կարող անվտանգ համարվել։ Ուստի Վրաստանը չպետք է նրանց թողնի իր տարածք։


Հունվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել էր, որ Մոսկվան և Թբիլիսին կարող են վերսկսել օդային հաղորդակցությունը։ Դիվանագետը նաև նշել էր, որ 2022 թվականին Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10%-ով, ինչը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների թվով։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն պաշտպանել է այդ գաղափարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր