«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

07 փետ 2023 13:33

Մերձմոսկվայում ավելի քան 50 քրեական հեղինակություն բերման է ենթարկվել , մեծ մասը՝ 48, եղել են ադրբեջանցիներ, հայերից՝ մեկը

ՌԴ ոստիկանության և Ռոսգվարդիայի ներկայացուցիչները բերման են ենթարկել քրեական հեղինակությունների հավաքի մասնակիցներին Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Հատուկ միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել ավելի քան 50 մարդ։ Այս մասին հայտնում է Baza թելեգրամյան ալիքը։


Նախնական տվյալներով՝ հեղինակությունները փետրվարի 6-ի կեսօրին հավաքվել են «Գրանադա» ռեստորանում։ Հանդիպման մասնակիցների մեծ մասը եղել են ադրբեջանցիներ։ Երեկոյան մոտ ռեստորան սկսել են ժամանել ոստիկանության և Ռոսգվարդիայի մեքենաները։ Տարածքը շրջափակվել է։


Ըստ ականատեսների՝ ռեստորանի որոշ այցելուներ փորձել են փախնել, սակայն բերման են ենթարկվել։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 48 բնիկ ադրբեջանցի, երկու բնիկ դաղստանցի և մեկական Հայաստանի ու Տաջիկստանի ներկայացուցիչ։ Նրանց հեռախոսներն առգրավվել են, ինչպես նաև հինգ տրավմատիկ ատրճանակ։ Գործողությանը մասնակցել է անվտանգության շուրջ հարյուր աշխատակից։


Այժմ բոլոր բերման ենթարկվածները տեղափոխվել են բաժին։ Նրանք ստուգվում են նախկինում կատարված հանցագործություններին առնչություն ունենալու և Ռուսաստանի տարածքում գտնվելու օրինականության համար, նշել է 112 թելեգրամյան ալիքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր