Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

07 փետ 2023 13:50

Բազմիցս հայտարարել եմ, որ սատանիզմի դեմ պայքարը պետք է շարունակվի ողջ Եվրոպայում և առաջին հերթին Լեհաստանի տարածքում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ անձամբ մտադիր է «դենացիֆիկացնել  և ապառազմականացնել» Լեհաստանը՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հաջող ավարտից հետո։


Այսպես Կադիրովը մեկնաբանել է Լեհաստանի միջազգային քաղաքականության բյուրոյի նախագահ Մարչին Պշիդաչի խոսքերն այն մասին, որ Վարշավան ակնկալում է, որ Վաշինգտոնը կմատակարարի ռազմական տեխնիկա՝ փոխարինելու Լեհաստանի կողմից Ուկրաինա ուղարկված զինտեխնիկան։ Նա հավելել է, որ Վարշավայի նպատակը «Ռուսաստանին զսպելն է»։


«Ես բազմիցս հայտարարել եմ, որ սատանիզմի դեմ պայքարը պետք է շարունակվի ողջ Եվրոպայում և առաջին հերթին Լեհաստանի տարածքում։ Ուստի, լեհերը ժամանակին ըմբռնեցին ամենը»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում:


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքով՝ լեհական Սիլեզիայի շրջանը, որի ինքնավարության կողմնակիցն է «ավելի ու ավելի շատ ուժեր», «արժանի է հատուկ անկախ կարգավիճակի»։


Կադիրովը կարծում է, որ այնտեղ պետք է հանրաքվե անցկացվի, եւ Ռուսաստանը «կարող է կազմակերպչական օգնություն ցուցաբերել» դրա անցկացման գործում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր