Իրանը Ադրբեջանին մեղադրել է իսլամական աշխարհին դավաճանելու մեջ.Ցանկացած երկրի բազա, որն օգտագործվում է Իրանի դեմ, կդառնա Իրանի թիրախը

«Սիոնիստական ռեժիմը հեռու է մեր երկրից, և նրանց ուղղաթիռները պետք է օդում լիցքավորվեն, սա լավագույն հնարավորությունն է՝ թիրախավորելու այդ ինքնաթիռները։ Փորձում են օգտվել նաեւ մեր հարեւան երկրների բազաներից։ Այս երկրները բռնել են իսլամական աշխարհին դավաճանելու ճանապարհը՝ հարաբերություններ հաստատելով Սիոնիստական ռեժիմի հետ՝ չիմանալով, որ այդ հարցը ներառված է Իրանի ռազմավարության մեջ»,- ասել է Բաղերին՝ նկատի ունենալով Ադրբեջանին, որն իր օդանավակայաններն է տրամադրել Իսրայելին։
Նա ընդգծել է, որ Իրանի ռազմական դոկտրինը ենթադրում է, որ եթե աշխարհի որևէ երկրի ռազմաբազա օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար, ապա այդ բազաները նույնպես կենթարկվեն զանգվածային հարվածի։