Որոշ խորամանկությունների են դիմում,Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա, , որ որևէ միջանցք բացվի

«Այստեղ շատ կարևորվում է նախաձեռնողականությունը։ Պետք է թույլ չտանք, որ նախաձեռնությունն այլ կողմից լինի և ուղղակի պատասխանենք, այլ մենք պետք է նախաձեռնությամբ հանդես գանք։ Միջանցքի հետ կապված Իրանի ու Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է»,-շեշտեց դեսպանը։
Զոհուրին կարևորելով Կապանում Իրանի հյուպատոսության հիմնումը՝ նշեց, որ շուտով Իրանում էլ ՀՀ հոյւպատոսություն է բացվելու։
«Կարծում եմ, որ թե՛ պատմական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից պետք է մեր անելիքների վերաբերյալ օրակարգ մշակվի և քննարկվի։ Մենք շատ զգայուն ժամանակաշրջանում ենք ապրում, և գիտահետազոտական կենտրոնների դերակատարությունը շատ կարևոր է»,-նշեց դեսպանը։
Զոհուրին նաև հիշեցրեց, թե Իրանի ժոովուրդն ինչպես է ժամանակին իր իսկ ձեռքով պատրաստած զենքով պաշտպանել իր երկիրն ու թույլ չի տվել, որ մի թիզ հող անգամ կորսվի։