Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

11 փետ 2023 18:10

Սեյսմոլոգ․ Հզոր ավերվածությունների պատճառ դարձած երկրաշարժը տևել է ընդամենը 78 վայրկյան

Տարածաշրջանում տեղի  ունեցած երկրաշարժերը՝ մեծ անհանգստություն և մտավախություն են առաջացրել հարևան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Ինչն , ըստ  մասնագետների,  ունի իր բացատրություն։ Հայ սեյսմոլոգները ևս հետևում են ընդերքում հնարավոր փոփոխություններին, թե որ խզվածքները, որ ուղղությամբ են շարժվում և որքանով է մեծանում կամ փոքրանում նոր երկրաշարժերի առաջացման հավանականությունը։


Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը տևել է 78 վայրկյան՝ ձևավորելով 250 կմ երկարությամբ խզվածք։ Մեկ րոպե 18 վայրկյանը՝   խզվածքառաջացման պահից մինչև խզվածքի ավարտի ժամանակահվածն է։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց սեյսմոլոգ, երկրաբանական գիտությունների թեկնածու Աշխեն Թովմասյանը։


«Հզոր ավերվածությունների պատճառ դարձած երկրաշարժը տևել է ընդամենը 78 վայրկյան»,- ասաց մասնագետը և հավելեց․


«Այդ տեղանքում տեղի ունեցավ հզոր երկրաշարժն անակնկալ չէր, քանի որ սեյսմոակտիվ գոտի է, սակայն  պետք է ընդգծել, որ  սպասված պոտենցիալից ավելի մեծ ուժգնությամբ էր՝7,8 մագնիտուդ ուժնությամբ»։


Երկրաբանական գիտ․ թեկնածուի խոսքով՝ մասնագետների համար անկանկալը երկրշարժին հաջորդած  ուժգին հետցնցումներն էին, որոնք դեռ պարզ չէ՝ կարելի է համարել հետցնցում,թե՝ ոչ։


«Իրադարձությունների զգալի մասը գտնվում է ոչ թե հիմնական խզվածքային գոտում, այլ ակտիվացել են հարևան խզվածքները։ Երկրորդ  խոշոր ցնցումը՝ 7,5 մագնիտուդը, որը ներկայացվեց որպես հետցնցում, այսօր լուրջ քննարկման առիթ է, թե որքանով կարող է հետցնցում լինել։  Այդ 7,5 մագնիտուդով երկրաշարժն առաջացրել է իր հետցնցումային ամպը։ Այսինքն՝ այս երկրորդ երկրաշարժը կարող է լինել նաև 7,8 մագնիտուդի կողմից հարուցված ինքնուրույն երկրաշարժ` սեփական զարգացմամբ։ Սա այս երկրաշարժի ամենից ակնառու առանձնահատկություններից է։ Հետցնցումները շարունակվել են մինչև Պաղեստին»։


Ըստ մասնագետի՝ իրադարձությունների զարգացումը կատարվում է նոր խզվածքների ուղղությամբ։ Մեր դիտարկմանը,թե ո՞ր ուղղությամբ են զարգանում այդ նոր խզվածքները և արդյոք մեր երկրի ուղղությամբ կան փոփոխություններ, Թովմասյանն ասաց․


«Այդ հետցնցումային ամպը մինչև Հայաստան չի հասնում, նույնիսկ՝ մինչև Վանա լիճ չի հասնում։ Պատկերը հետաքրքիր է, քանի որ հյուսիս-անատոլական խզվածքը  կորանում է դեպի հարավ, իսկ արևելա-անատոլական խզվածքը, որի հետ կապված է այս 7,8 մագնիտուդով երկրաշարժը, գալիս է Վանա լճի արևմտյան ափով բարձրանում և ինչ-որ տեղ այդ երկու խզվածքները հատվում են (տես լուսանկարում):  Այսինքն՝ հետցնցումային պրոցեսները շարունակվել են բոլորովին այլ ուղղությամբ։ Հայաստանի դեպքում առայժմ տարածման վտանգ չկա, խզվածքներն այլ ուղղությամ են աշխատում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր