Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

14 փետ 2023 10:49

Ի՞նչ է նախազգուշացնում Մոսկվան.Մոսկվայում լրջորեն զայրացած են հատկապես Փաշինյանի հայտարարությունից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


«Օրերս Երևան էր ժամանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։


«Փաստ» թերթի տեղեկություններով, Խովաևը Հայաստանի իշխանություններին փոխանցել է նախազգուշացում, որ Մոսկվայում լրջորեն զայրացած են հատկապես Փաշինյանի հայտարարությունից, թե «ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»:


Սա Ռուսաստանում գնահատվել է որպես Փաշինյանի կողմից «բոլոր կարմիր գծերի հատում»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հանգամանքը բավականին անհանգստացրել է Հայաստանի գործող իշխանություններին, և այդ հանդիպումից հետո մասնավորաբար ՀՀ ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը «արագի մեջ» զանգահարել են իրենց ռուսաստանցի գործընկերներին:


Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Մոսկվայում զայրացած են նաև Փաշինյանի այն հայտարարությունից, թե ԵՄ դիտորդները Հայաստան են գալիս՝ վստահ լինելու՝ Հայաստանը Ռուսաստանի հետ չի պատրաստվում «համատեղ ագրեսիվ գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ»: Սա Ռուսաստանում ընկալվում է որպես Հայաստանում իրենց ներկայության վրա արևմտյան «կոնտրոլ»»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր