Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

14 փետ 2023 16:32

Տեսանյութ.Պայթյուն է տեղի ունեցել Բաթումիի ափամերձ տարածքում՝ ծովում. Դեպքի վայր են ժամանել սակրավորներ

Պայթյուն է տեղի ունեցել Բաթումիի ափամերձ տարածքում՝ ծովում։ Sputnik Грузия -ի հաղորդմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ն քննություն է սկսել պայթյունի դեպքի առթիվ։


Մամուլի վարկածի համաձայն՝ պայթել է ծովային ական՝ ափից մոտ 25-30 մետր հեռավորության վրա։


«Տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, նրանց թվում հրշեջ-փրկարարները, պարեկներն ու քրեական ոստիկանության ներկայացուցիչները։ Դեպքի վայրում են գտնվում նաեւ սակրավորներ»,- նշվում է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ՝ վստահեցնելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։


Դեպքի ականատեսները տեսանյութեր են հրապարակել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր