Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ    

15 փետ 2023 21:06

Զբոսաշրջիկն ընկել է 70 մետրանոց ժայռի գագաթից և ողջ է մնացել

Թաիլանդում տեղացի զբոսաշրջիկը Փեթչաբուն նահանգի Պկու Թաբ Բուրգ ժայռի գագաթի 70 մետր բարձրությունից ընկել է եւ ողջ մնացել, հաղորդում է The Thaiger-ը:

Դեպքի մասին փրկարարական ջոկատին հայտնել է վկան։ Նա պատմել է, որ զբոսաշրջիկը միայնակ է ճանապարհորդել, տեղում դեռահասին խնդրել է լուսանկար անել։ Տղամարդը հարմար տեղ էր փնտրում լուսանկարի համար, հետ է քաշվել ու ընկել։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Phu Thap Burk-ի գագաթը սելֆիի հանրաճանաչ վայր է՝ շնորհիվ գեղատեսիլ բնության:

Փրկարարներն արագ ժամանել են դեպքի վայր, գտել տղամարդուն և արձանագրել, որ նա նույնիսկ լուրջ վնասվածքներ չունի: Տուժածը միայն ցավեր էր զգում ամբողջ մարմնում։ Զբոսաշրջիկին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, իսկ ավելի ուշ նրան հիվանդանոց են ուղարկել ։

Փրկարարները ենթադրել են, որ վնասվածքներից տղամարդուն օգնել են խուսափել բանանի տերեւներից պատրաստված «բարձը» եւ խիտ խոտը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր