Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

16 փետ 2023 18:05

Հայտնի տիեզերագնացը չի մասնակցի Բաքվում Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին. Նա կոչ է արել մյուսներին ևս չմասնացկել

Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին։ Այս մասին նա մի քանի գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը (IAF) Բաքվի կոնգրեսին մասնակցելու վերաբերյալ։


«Ինչո՞ւ է Միջազգային տիեզերագնացության կոնգրեսn (IAC) անցկացվում Ադրբեջանում․ մի երկիր, որը մեղավոր է վերջին ռազմական ագրեսիայի մեջ իր հարևան Հայաստանի դեմ: Ադրբեջանն ամենակոռումպացված երկրներից է, որն ունի Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկը:




Ես չեմ գնալու կոնգրեսին, եթե դու գնում ես, խնդրում եմ, վերանայիր դիրքորոշումդ»,- գրել է նա:


Ռեյզմանը նաեւ տեղադրել է Freedom House-ի, «Լրագրողներ առանց սահմանների», «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի զեկույցները՝ նշելով. «Ռազմական ագրեսիան սկսվել է անցյալ սեպտեմբերին ու դատապարտվել Եվրախորհրադարանի կողմից։ Freedom House-ի վերջին զեկույցում Ադրբեջանը քառակողմ կապի մեջ է Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենակոռումպացված երկրների:


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության ինդեքսով 180 երկրների շարքում Ադրբեջանին դասում է 154-րդ տեղում (ընդամենը 1 տեղ առաջ Ռուսաստանից, շնորհավորում եմ Ադրբեջանին)։


«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը Ադրբեջանին դասակարգում է 128-րդ տեղը 180 երկրների մեջ՝ իրենց ներկայիս կոռուպցիայի ընկալման ինդեքսով, կրկին Ռուսաստանից ընդամենը մեկ տեղով բարձր»,- գրել է Ռեյզմանը։

Նախատեսված է, որ Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը տեղի կունենա Բաքվում այս տարվա հոկտեմբերին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր