Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

17 փետ 2023 14:08

Քաղաք Թուրքիայում, որտեղ ոչ մի շենք չի փլվել, մինչդեռ հարևան քաղաքները հողին են հավասարվել

Ալեքսանդրետում (Հաթայ) գտնվող Էրզին քաղաքը Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո հայտնվել է մամուլի ուշադրության կետնորոնում, քանի որ աղետի հետևանքով քաղաքում ոչ ոք չի տուժել, ոչ մի շենք չի փլվել։ Մինչ մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Էրզինից 80 կմ հեռավորության վրա գտնվող Նուրդաղին հողին է հավասարվել, Էրզինը կանգուն է մնացել ապօրինի շինարարությունն թույլ չտալու և շինարարական նորմերը պահպանելու շնորհիվ։ Էրզինից ընդամենը 20 կմ հեռավորության վրա գտնվող Օսմանիյե քաղաքը լրջորեն վնասվել է երկրաշարժից։


Էրզին քաղաքում բնակվում է ավելի քան 40 հազար մարդ։


NBC-ի պատրաստած ռեպորտաժում քաղաքապետարանի նախկին աշխատակից Էմրե Թիբիկօղլուն պատմել է, որ քաղաքում շատերն են ուզել ապօրինի շինարարություն անել, բայց քաղաքապետարանը միշտ անզիջում է եղել և քանդել է ցանկացած ապօրինի կառույց։

«Ես նույնիսկ իմ հարազատների տներն եմ կապարակնքել։ Որովհետև քանի դեռ չդառնանք կանոններին հետևող հասարակություն, մենք կբախվենք նմանատիպ տառապանքների։ Պարտականություններ ունեն ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինները, այլ նաև քաղաքացիները», – նշել է Էրզինի քաղաքապետ Օքեշ Էլմասօղլուն երկրաշարժից մեկ շաբաթ անց տված հարցազրույցում, որին հղում է անում Մեդուզան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր