Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը          Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 13-ի համար    

18 փետ 2023 11:50

Ռուսաստանը Մոլդովայի վրա հարձակվելու ծրագիր է նախապատրաստում, ինչպես և հետխորհրդային տարածաշրջանի մյուս պետությունների դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Մոլդովայի վրա հարձակվելու ծրագիր է նախապատրաստում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն նշելով, որ Ուկրաինայի առաջնորդը, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել։


«Մինչ մենք բանակցում ենք, թե ինչպես ամրապնդենք մեր պաշտպանությունը ժամանակակից տանկերով, Կրեմլը մտածում է՝ ինչպես խեղդի Մոլդովային», – ասել է Զելենսկին։


Նա նաև վստահություն է հայտնել, որ ՌԴ-ն ծրագրում է գրավել հետխորհրդային տարածաշրջանի մյուս պետությունները ևս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր