Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 փետ 2023 13:14

Թումանյանի թիֆլիսյան տան պատին դեղերի փոքրիկ պահարան կար, որտեղ մինչև 40-ականները պահվում էր բանաստեղծի սիրտը

Լրագրող Նանե Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում գառում է կատարել, որտեղ ասվում է․


 
Թումանյանի թիֆլիսյան տան պատին դեղերի փոքրիկ պահարան կար: Գրողի մահից հետո, սակայն, դեղատուփում դեղեր չէին պահվում: Դրանում մինչեւ անցյալ դարի 40-ականները պահվում էր բանաստեղծի սիրտը: Թումանյանը մահացավ Մոսկվայում՝ հիվանդանոցում: Նրա հետ էին 10 երեխաներից երեքը: Թումանյանի մահից հետո նրա որդին դիահերձարանից վերցնում է հոր սիրտը: Արեգը եղբորը նամակ է գրում. «Ես չուզեցի՝ հայրիկի բարի սիրտը թափեն: Թաքուն վերցրեցի»: Թիֆլիսում գրողին հուղարկավորում են, իսկ սիրտը՝ ավելի քան 20 տարի պահում տանը:


Այն սենյակում, որտեղ դեղատուփն էր, Թումանյանի մահից հետո մի գիշեր է անցկացնում գրող Ավետիք Իսահակյանը: Թումանյանն ու Իսահակյանն այդ տանը չէին հանդիպել: Թիֆլիս այցելած Իսահակյանը գալիս է Թումանյանի ընտանիքին հյուր, զրույցի են բռնվում, եւ ուշ ժամի պատճառով նա որոշում է մնալ: Պառկում է թախտին ու ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Առավոտյան վեր է կենում հոգնած, Թումանյանի տղան ներս է մտնում եւ ասում, որ դեղատուփում Թումանյանի սիրտն է պահվում: Իսահակյանը հասկանում է անքնության պատճառը. «Ամբողջ գիշեր Օհաննեսի սրտի հետ էի, դրա համար էլ չքնեցի»: Շատ հուզված դուրս է գալիս սենյակից եւ խորհուրդ է տալիս տանը չպահել սիրտը:


Թումանյանի սիրտը հասնում է Երեւանի Բժշկական ինստիտուտ, ուր բանաստեղծի կինը համաձայնում է ուղարկել՝ հիշելով Իսահակյանի խորհուրդը: Բանաստեղծի սիրտը հուղարկավորվում է 1994 թվականին՝ Դսեղի հայրական տան բակում:
#Թումանյան_154♥️

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր