Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

20 փետ 2023 15:50

«Մանչեսթեր Յունայթեդի» որոշ երկրպագուներ անպարկեշտ պահվածք են դրսևորել Թուրքիայի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեի ժամանակ

«Մանչեսթեր Յունայթեդի» որոշ երկրպագուներ, որոնք ներկա են եղել Բարսելոնայի մարզադաշտում՝ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղին, անպարկեշտ պահվածք են դրսևորել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեի ժամանակ։ Այս մասին հայտնել է իսպանացի լրագրող Ջեյմի Իսթոն։


Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները ստադիոնում հայտարարված մեկ րոպե լռության ժամանակ բղավել ու երգել են։ Արդեն բուն հանդիպման ժամանակ բրիտանացի երկրպագուներից ոմանք մետաղադրամներ և շշեր են նետել «Բարսելոնային» աջակցող մարդկանց վրա։ Նաև «Մանչեսթեր Յունայթեդի» որոշ երկրպագուներ իրենց պահվածքով անհանգստություն են պատճառել Բարսելոնայի կենտրոնի բնակիչներին:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 23-ին Մանչեսթերում։ Առաջին խաղն ավարտվել էր 2-2 հաշվով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր