Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

21 փետ 2023 15:29

Գետում հայտնաբերվածը 21 տարեկան երիտասարդի դի է․ նրան 1,5 ամիս փնտրում էին

Երեկ Արզնի գյուղի վարչական տարածքում՝ գետի մեջ հայտնաբերվածը 21-ամյա Ռոման Բաբայանի դին է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Երեկ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Արզնու ձորի գետից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել։
Մասնավորապես, փետրվարի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Արզնու ձորի տարածքում՝ գետի մեջ, դի կա:
Դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Երիտասարդը հունվարի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր