Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

22 փետ 2023 14:09

Սա լավ շանս է, բայց կամք ու տղամարդկություն կա՞.ՌԴ-ն, վաղ թե ուշ, գազային գործիքը մեր դեմ կիրառելու է ամբողջ հզորությամբ,Իրանն էլ կկրկնապատկի գազի արտահանման ծավալները դեպի Հայաստան

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՐԱՆԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿԻ
գազի արտահանման ծավալները Հայաստան՝ մինչև 2 մլն խորանարդ մետր օրական։ Այս համաձայնությունը ձեռք էր բերվել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» թարմացված համաձայնագրի շրջանակներում։ Ու սա շատ էական, անգամ առանցքային լուր է։
Այժմ Իրանից Հայաստան մտնող գազի ծավալը կազմում է 365 մլն խմ/ տարեկան։ Նախատեսվում է ծավալը հասցնել 734 մլն խմ/տարեկան ծավալի։
Ու ահա, կարծես, ավելի առարկայական են դառնում ձեռբերված համաձայնությունները։ Արդեն խոսվում է իրանական գազատարն ամբողջ ծավալով օգտագործելու հնարավորության մասին։ Իրանը կողմ է սրան։ Նշեմ ուղղակի, որ իրանական գազատարի թողունակությունը կազմում է 2,3 մլրդ խմ/տարեկան, մինչդեռ մենք այն առավելագույնն օգտագործել ենք ընդամենը 500 մլն խմ/ տարեկան ծավալով գազ ներկրելու համար։
Կային արդեն խոսակցություններ, որ պայմանավորվածությունների առկայության դեպքում բարեկամ Իրանն արդեն հաջորդ պահին կարող է կրկնապատկել ծավալը՝ հասցնելով 1 մլրդ խմ/տարեկան ծավալի։ Սակայն, ՀՀ որևէ իշխանություն նման գործարկի գնալու համարձակություն ու կամք չի դրսևորել։

Կա՛ հնարավորություն դիվերսիֆիկացնել մեր գազային ներկրումները։ Ի՞նչ կլինի, եթե հայ-իրանական գազատարը գործի ամբողջ ծավալով ու 2,3 մլրդ խորանարդ մետր ծավալով էլ գազ գա Հայաստան։ Ուղղակի, որպես համեմատություն նշեմ, որ նախորդ տարի ՌԴ-ից ներկրված գազի ծավալը կազմել է ընդհանուր շուրջ 2,6 մլրդ խորանարդ մետր տարեկան։ Այսինքն՝ աննշան ավել, քան կարող է ներմուծվել Իրանից։
Ու իրանական գազի ներկրման ծավալների ավելացման համար լավ հիմք է ՌԴ կողմից ՀՀ նկատմամբ դե ֆակտո գործարկված գազային շանտաժը։ Հիշեցնեմ, որ Գազպրոմը նախօրեին հայտարարել էր, թե իբրև Հայաստանն ու Վրաստանը սնուցող գազատարը խցանվել է ռուսական կողմից ու հայկական ԱԳԼՃԿ-ներում տևական ժամանակ գազ չի լինելու, մեքենաները չեն կարողանալու լիցքավորվել։ Էնպես են ասում «խցանվել է», կարծես խոսքը ոչ թե գազատարի, այլ կոյուղիների մասին է։

Հիմա, ի՞նչն է մեզ խանգարում բարեկամ Իրանից ստանալ պակասուրդն ու թեթևացնել կախվածությունը ՌԴ-ից՝ միաժամանակ թոթափելով գազային կախվածությունը ՌԴ-ից։ Չէ՞ որ, ՌԴ-ն, վաղ թե ուշ, գազային գործիքը մեր դեմ կիրառելու է ամբողջ հզորությամբ։ Եթե արդեն չի սկսել կիրառել։
Սա լավ շանս է, բայց կամք ու տղամարդկություն կա՞»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր