Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

23 փետ 2023 16:32

Բաքվի սրտով չեն Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի սադրիչ ու կողմնակալ հայտարարությունները

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է նախօրեին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հայտարարություններին, որոնք ակնհայտորեն այնքան էլ Բաքվի սրտով չեն։
 
Մասնավորապես, Ադրբեջանը նշում է, որ, իբր, Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարի դրսևորած «կողմնակալ» դիրքորոշումը, որը «տեղյակ չէ տարածաշրջանում տիրող իրավիճակին և լիովին հակասում է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին», որևէ հիմք չունի։
 
«Կարծես թե լյուքսեմբուրգյան կողմը, ինչպես նախկինում, դեռևս չի հրաժարվել հայկական կողմի կեղծ քարոզչությունն արտացոլող թեզերի կիրառման պրակտիկայից։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ նման սադրիչ ու կողմնակալ հայտարարությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա տարածաշրջանի հետագա զարգացմանն ու առաջընթացին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
 
Նշենք, որ Ասելբորնը հայտարարել էր, թե Լյուքսեմբուրգն ու իր եվրոպական գործընկերները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը Լաչինի միջանցքով՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ «Չեմ տեսնում ոչ մի պատճառ՝ փակել դռները, այս միջանցքը մարդկանց համար է, որոնք բնակվում են Լեռնային Ղարաբաղում, որոնք կկարողանան տեղաշարժվել։ Սա կապ է Հայաստանի հետ, և պետք է սա հարգել»,- ասել էր Լյուքսեմբուրգի դիվանագիտության ղեկավարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր