Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

01 մար 2023 12:45

Ի՞նչ է նշանակում «մարտի 1-ի զոհեր».Մարտի 1-ի ոճրագործության 15-ամյակի նախօրեին իշխանությունը բացել է աբստրակտ քանդակագործության մի անհասկանալի նմուշ-«հուշարձան»

Լևոն Զուրանյան գրում է․ «Մարտի 1-ի ոճրագործության 15-ամյակի նախօրեին իշխանությունը բացել է աբստրակտ քանդակագործության մի անհասկանալի նմուշ-«հուշարձան», որի կողքին տեղադրել են «Մարտի 1-ի զոհերի հիշատակին» գրությունը։


Լավ, էս մարդիք գիտենք որ սեփական ներքին կուլտուրա չունեն, բայց աշխարհի կարեւոր մայրաքաղաքներում չե՞ն եղել, չգիտե՞ն նման հուշարձանները ինչպես են կերտվում։ Ի՞նչ է նշանակում «մարտի 1-ի զոհեր»։ Էդ մարտի 1-ին ի՞նչ է՝ վթա՞ր է եղել, որից մարդիկ են զոհվել, թե մարտի 1-ը ի՞նքն է ինչ֊որ մեկի վրա հարձակվել։ Գոնե գրեին «Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակին», որ գոնե մի բան պարզ լիներ։


Երբ Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում էր նման հուշարձանի կառուցում, մենք նկատի ունեինք, որ այն պետք է հավերժացնի ժողովրդավարության հաստատման համար իրենց կյանքը տված քաղաքացիների սխրանքը, դատապարտի սեփական ժողովրդի վրա կրակ բացած ոճրագործ իշխանությանը եւ խրատ ծառայի ապագա սերունդներին նման բան այլեւս երբեք թույլ չտալու համար։ Դրա համար պետք էր կերտել մի քանդակ, որը, օրինակ, բարելյեֆի տեսքով կպատկերեր կատարվածը եւ կուղեկցվեր հուշարձանի իմաստը բացող գրությամբ։ Այդ գրությունը կարող էր հետեւյալ տեսքն ունենար.

«2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1֊ԻՆ ՀԱՅՈՑ ՆՈՐԱՆԿԱԽ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԱԿ ԲԱՑԵՑԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԴԵՄ, ԻՆՉԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵՑԻՆ 10 ՀՈԳԻ։ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՒ ԱՅԴ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»։

Սա այդպես էլ չարվեց եւ պետք չէ մտածել, որ կատարվածը այսօրվա իշխանավորների սովորական անշնորհքության հետեւանք է։ Փաշինյանը տապալեց մարտիմեկյան ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու գործը, ավելին՝ լեգիտիմացրեց նրանց որպես իրեն հարմար խորհրդարանական ընդդիմություն, եւ նման անհեթեթ, ոչ մի բան չասող, լղոզված «հուշարձանի» կառուցումը ընդամենը այդ քաղաքականության հերթական դրսեւորումն է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր