Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

01 մար 2023 14:10

Կուրիլյան կղզիներում Էբեկո հրաբուխը մոխիրն արտանետել է 3 կմ բարձրությամբ

Կուրիլյան Էբեկո հրաբխում մոխրի արտանետում է գրանցվել մինչև 3 կմ բարձրությամբ, հաղորդում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան բաժանմունքի Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի հրաբխային ժայթքումների արձագանքման Կամչատկայի խումբը:
Հրաբխի հետքը տարածվել է արևելյան ուղղությամբ, մինչև 5 կմ հեռու: Մասնագետների կարծիքով հրաբուխը մեծ ակտիվություն է ցուցաբերում՝ ժայթքման մեծ հավանականությամբ:

1156 մետր բարձրությամբ Էբեկո հրաբուխը գտնվում է Պարամուշիր կղզում՝ Սևերո-Կուրիլսկից յոթ կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Վերնադսկիի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Այնտեղ կանոնավոր արտանետումները (մեղմից մինչև չափավոր) շարունակվում են 2016 թվականի հոկտեմբերի 20-ից, ինչը հրաբխի համար նորմալ գործունեություն է։

Ռեկորդային արտանետումը գրանցվել է 2018 թվականի օգոստոսի 31-ին։ Այն ժամանակ հրաբխի նոր խառնարանից, որը գոյացել է 2017 թվականին, ծխի սյունը ժայթքել է 6 կմ բարձրությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր