Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան          Տեսանյութ․Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է       Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 մար 2023 14:29

44-օրյա պատերազմում զոհված 93 զինծառայողի աճյուն հողին չի հանձնվել.մասունքները կհուղարկավորեն, յուրաքանչյուր մասունքի կտրամադրվի մեկ գերեզմանատեղիի տարածք ՔԿ

44-օրյա պատերազմում զոհված, դատաբժշկական փորձաքննություններով նույնականացված, սակայն դեռեւս չհուղարկավորված զինծառայողների թիվը 93 է։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից։


Կոմիտեն չի պատասխանել մեր այն հարցին, թե նրանցից քանիսն են եղել ժամկետային զինծառայողներ եւ քանիսն են պատերազմի մեկնել որպես պահեստազորային կամ կամավորական։


Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները, որոնք նույնականացվել են, սակայն չեն ընդունվել ծնողների կողմից, կհուղարկավորվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ հատուկ հատկացված տարածքում։ «Եռաբլուրում» արդեն առանձնացված է այն տարածքը, որտեղ կամփոփվեն տղաների աճյունները։ Այդ հողակտորը պետք է հարթեցվի, պատեր տեղադրվեն, կաթիլային համակարգ ներդրվի, կանաչապատվի, որից հետո այդ մասունքները կհուղարկավորեն։ Յուրաքանչյուր մասունքի կտրամադրվի մեկ գերեզմանատեղիի տարածք, ինչպես մյուս զոհերի շիրիմների դեպքում է։


Դրանց վրա կլինեն փոքրիկ քարեր, որոնց վրա էլ կլինեն խաչեր, եւ այդ ամենը կանաչ գոտու վրա։ Խաչի տակ կլինի ԴՆԹ կոդ եւ տվյալ զինծառայողի ծննդյան եւ մահվան տարեթիվը։ Անուն-ազգանուն չի գրվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր