Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

01 մար 2023 14:52

Մշակվել է արյան հետազոտություն ուղեղի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակի բացահայտման համար

Ամերիկացի գիտնականները մշակել են արյան հետազոտություն ուղեղի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակի՝ գլիոմայի բիոմարկերների բացահայտման համար։ Փենսիլվանիայի համալսարանի մասնագետների հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Neuro-Oncology ամսագրում։


Գլիոման գլխուղեղի ամենատարածված առաջնային ուռուցքն է եւ միաժամանակ՝ ամենածանրն ու դժվար վիրահատելին։ Այն խոցում է գլխուղեղի կամ ոսկրածուծի գլիալ բջիջները։ Սովորաբար, հիվանդության խորացման վերահսկողությունն իրականացվում է ՄՌՏ-ի եւ համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ, բայց դրանցով կարող է դժվար լինել որոշելը՝ արդյո՞ք պացիենտի վիճակը լավանում է, թե՞ վատանում։ Ուստի, կարեւոր էր մշակել արյան հետազոտման տեսակ, որն ավելի լավ ցույց կտար պացիենտի առողջական վիճակը։




Մասնագետներն ուսումնասիրել են ինտերլեյկին-13 α2 հակագենի ռեցեպտորը (IL13Ra2), որի մակարդակները գլիոմա ունեցող պացիենտների ուռուցքի հյուսվածքում բարձր են ավելի քան 75 տոկոսով։ Գիտնականները հետազոտել են գլիոմա ունեցող 79 պացիենտների ուռուցքի հյուսվածքը եւ արյան պլազման, ինչպես նաեւ քաղցկեղ չունեցող 23 պացիենտների արյան պլազման։


Գիտնականներն ուսումնասիրել են արտաբջջային վեզիկուլները՝ փոքր պղպջակներ, որոնք արտադրում են բջիջները եւ տեղափոխում նյութն այդ բջիջներից։ Նրանք հայտնաբերել են, որ գլիոմա ունեցող պացիենտների արյան պլազմայում, ստուգիչ խմբի համեմատ, IL13Ra2-ի մակարդակը զգալիորեն բարձր է եղել։


«IL13Ra2-ը, հավանաբար, կենտրոնացել է ուռուցքի բջիջներից ստացված արտաբջջային պղպղջակներում։ IL13Ra2-ի մակարդակն արյան պլազմայում հարաբերակցվել է պացիենտների ուռուցքների IL13Ra2-ի մակարդակի հետ։ Ավելին, այն կարելի է օգտագործել թերապիայի համար։ IL13Ra2-ի բարձր մակարդակներն ինչպես պլազմայում, այնպես էլ ուռուցքի մեջ վկայում են ավելի երկարատեւ կենսակայունության մասին։ Փաստորեն, IL13Ra2-ի բարձր մակարդակ ունեցող պացիենտների պլազմայում կենսակայունությունը 6,5 ամսով ավելի երկար է եղել, քան դրա ցածր մակարդակն ունեցող պացիենտների դեպքում»,- նշել են գիտնականները։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր