Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

01 մար 2023 21:10

Ադրբեջանական կողմը կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը, Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը։

Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև այսօր։

Մարտի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում, Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանը, «Դավալա» կոչվող տեղամասում, իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ, որն էլ պատճառ է հանդիսացել գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման:

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր