Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

02 մար 2023 10:18

Փաշինյանն իր վախերի պատճառով անընդհատ նորանոր սահմանափակումներ է պարտադրում իր մասնակցությամբ միջոցառումների համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների «շքախմբով» այցելել է Քաղաքաշինության կոմիտե՝ ծանոթանալու կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը: Քննարկմանը, Փաշինյանի բազմամարդ ուղեկցողներից բացի, մասնակցել է միայն կոմիտեի ղեկավար կազմը: Ինքնին սովորական այս «միջոցառման» հետ կապված, սակայն, հետաքրքիր տեղեկություններ են փոխանցել «Փաստին»:


Ի մասնավորի, հաշվետվության քննարկումից առաջ բոլոր նրանց, ովքեր պետք է ներկա գտնվեին, զգուշացրել են, որ հեռախոս չպետք է ունենան, նախապես պետք է հանեն գոտիները, ժամացույց չպետք է կրեն: Եթե հեռախոսի պահը դեռ հասկանալի է, ապա գոտիների ու ժամացույցի արգելքը, մեղմ ասած, ապշեցրել է մասնակիցներին: Թե ինչի հետ է կապված այս «պրոտոկոլը», հասկանալի չէ:


Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանն իր վախերի պատճառով անընդհատ նորանոր սահմանափակումներ է պարտադրում իր մասնակցությամբ միջոցառումների համար: Ի դեպ, որոշ տեղեկություններով, նման «դրեսս-կոդ» է հայտարարվել նաև Քաղաքաշինության կոմիտեում, ուր ևս Փաշինյանն այցելել էր՝ ծանոթանալու հաշվետվությանը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր