Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

02 մար 2023 17:15

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգն ավելի արդյունավետ է դարձել՝ խոցում է ռուսական հրթիռների 80%-ը

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգն ավելի արդյունավետ է դարձել՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցում են ռուսական զորքերի կողմից արձակված հրթիռների մեծ մասը, հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Սերխի Նաևը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
 
«Ներկայումս խոցված հրթիռների տոկոսային հարաբերությունը շատ է փոխվել և կազմում է 80%, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելին, մեր հակաօդային պաշտպանության մասնագետները դարձել են ավելի պրոֆեսիոնալ և կոմպետենտ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը փոխում է նաև օդային հարձակման զինատեսակների կիրառման մարտավարությունն ու մեթոդները։ «Ուստի մենք յուրաքանչյուր հարվածից հետո վերլուծություն ենք անում, և հրամանատարները, համապատասխանաբար,  որոշումներ են կայացնում, որպեսզի հակաօդային պաշտպանության կայունությունը լինի ամենաբարձր մակարդակի վրա»,- հավելել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր