Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 մար 2023 14:35

Նոր, հզոր երկրաշարժի օրը մոտենում է. Ստամբուլի բնակիչները պետք է իմանան այդ մասին.յուրաքանչյուր 500 տարին մեկ այնտեղ ավերիչ երկրաշարժ է լինում

Բոլոր գիտական հետազոտությունները վկայում են, որ մոտենում է Ստամբուլում հուժգին երկրաշարժի օրը։ Ստամբուլի համալսարանի երկրաքիմիայի ինստիտուտի գիտաշխատող Հուսեյն Օզթյուրքը կանխատեսել է, որ Ստամբուլում սպասվող երկրաշարժի ուժգնությունը կազմելու է 7.2-7.5 բալ։


«Ստամբուլը գտնվում է երկու սալերի վրա՝ Չինարջիկ և Կումբուրգազ. կամ դրանք երկուսն էլ ճեղքվելու են, կամ էլ ճեղքվելու է դրանցից առնվազն մեկը։ Կանխատեսվում է, որ Կումբուրգազն անկասկած ճեղք կտա։ Այդ դեպքում երկրաշարժի ուգնությունը կկազմի 6.5-7 բալ։ Երկու սալերի ճեղքման դեպքում այն կկազմի 7.5 բալ»,-նշել է թուրք սեյսմոլոգը։


Օզուտթյուրքը նաև շեշտել է, որ յուրաքանչյուր 5 հարյուր տարին մեկ Սմատբուլում ավերիչ երկրաշարժ է լինում, իսկ վերջինը եղել է 1509 թվականին։


«Դա նշանակում է, որ նոր երկրաշարժի օրը մոտենում է. Ստամբուլի բնակիչները պետք է իմանան այդ մասին։ Մեզ մոտ պահպանվել են տեսագրությունները, համաձայն որոնց՝ երկրաշարժին զոհ է գնացել քաղաքի բնակչության 10 տոկոսը»,-նշել է սեյսմոլոգը։


Մեկ այլ թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուը, ով ավելի վաղ կանխատեսել էր Մարաշի երկրաշարժը, նույնպես շեշտել, որ Ստամբուլում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է սպասվում և որ այն սարերիր հետևում չէ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր