Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը          Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 13-ի համար    

04 մար 2023 14:55

Բայդենը կշարունակի մաշկաբանական հսկողությունը, ամբողջ քաղցկեղային հյուսվածքը հեռացվել է

ԱՄՆ 80-ամյա նախագահ Ջո Բայդենի առողջական վիճակի մասին հարցերը շարունակում են մնալ միջազգային մամուլի առաջին էջերում։

BBC-ն գրել է, որ անցած ամիս հերթական հետազոտության հետևանքով Բայդենը մաշկի քաղցկեղային ախտահարում է ստացել։

Սպիտակ տան հայտարարությունը վկայակոչելով՝ աղբյուրը գրում է, որ ամբողջ քաղցկեղային հյուսվածքը հեռացվել է, և հետագա բուժում չի պահանջվում։

Բժիշկը հավելել է, որ  Բայդենը կշարունակի մաշկաբանական հսկողությունը՝ որպես իր  առողջապահական խնամքի մաս:

Փետրվարին 80-ամյա նախագահը զննում է անցել, ինչից հետո Սպիտակ տունն ասել է, որ նա առողջ է և «պիտանի է պարտականությունների կատարմանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր