Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

06 մար 2023 13:24

Որևէ մեղադրանք չկա ռուսների կողմից .Շատ արագ քայլեր պետք է ձեռնարկել անվտանգության ապահովման ուղղությամբ և զինվել

«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով անդրադարձել է հարցին, թե Արցախում ստեղծված իրավիճակի պայմաններում ինչ քայլեր պետք է անել արտաքին քաղաքականության ոլորտում։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները պարտավորություն են վերցրել պահպանել անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով և շատ այլ պարտավորություններ, որոնք չենք իրականացվում։


«Նախկինում ասում էինք՝ միգուցե չեն կարողանում, բայց մենք տեսնում ենք, որ իրենց ամենօրյա տեղեկագրում գրում են, թե Արցախում ամեն ինչ հանգիստ է, Լավրովն էլ գնում է Բաքու ու ստրատեգիական համագործակցության մասին խոսում։ Այսինքն՝ ռուսների կողմից ադրբեջանական կողմին ուղիղ հասցեական որևէ մեղադրանք չկա։ Արտաքին քաղաքական քայլերն եմ ուզում թվարկել, որոնք պարտավոր են Արցախի ու Հայաստանի իշխանություններն անել։ Նախ պետք է պետական մակարդակով նոտա հղել Ռուսաստանին, նաև պահանջել, որ նույն քայլերն էլ Հայաստանի իշխանությունները ձեռնարկեն՝ ուղիղ մեղադրելով ռուսական կողմին։ Մենք տեսնում ենք, որ ռուս խաղաղապահներն ասում են՝ «ճանապարհը փակ է, բանակցություններ են ընթանում հայկական ու ադրբեջանական կողմերի հետ»։ Բայց իրականությունն այն է, որ մենք որևէ բանակցություն չպետք է տանենք, այդ բանակցությունը պետք է ռուսները տանեն և միջանցքը բացեն, դա իրենց առաքելությունն է։ Առաջին քայլով պետք է ռուսներին ուղիղ տեքստով մեղադրել։ Եվ արցախցիներս պետք է պահանջենք ամենանվազագույնը՝ Վոլկովի հրաժարականը։ Երկրորդ, պետք է պետական մակարդակով թե Արցախի, թե Հայաստանի Հանրապետության մակարդակով դիմել ՄԱԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղ անհապաղ դիտորդներ ուղարկելու հարցով, ինչպես ուղարկել են Հայաստան։ Խնդրել, պահանջել հումանիտար գրասենյակի բացում, հետո արդեն խոսել միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին։ Սա այն քայլերն են, որոնք պետք է արտաքին քաղաքական ոլորտում անել», ասել է նա։


Նա նաև նշել է, որ շատ արագ քայլեր պետք է ձեռնարկել անվտանգության ապահովման ուղղությամբ և զինվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր