ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում          Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան       Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած ազդեցիկ, հեղինակավոր հայերը    

06 մար 2023 15:05

Պատերազմով վախեցնելով՝ Փաշինյանը կարողացավ խաբել մարդկանց , միջազգային բոլոր հանդիպումներին նա խեղճացած, վախեցած խոսակցություններ է վարում

Դուք ինձ կհարցնեք, թե ինչ հաջողություններ ենք ունեցել. իսկ համոզվա՞ծ եք, որ չլիներ 2022թ. ապրիլին մեկնարկած պայքարը, այսօր մենք ունենալու էինք Սյունիք։ Իսկ վստա՞հ եք, որ եթե չլինեինք փողոցում, եթե չլինեին այդ բողոքի ակցիաները, այսօր ունենալու էինք նույն իրավիճակը, որ ունենք, 24News.am-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ուզում էր Սյունիքը հանձնել, բայց ընդդիմության՝ փողոց գալով նա կանգնեց, Արթուր Վանեցյանը պատասխանել է.

«Նիկոլ Փաշինյանը չէր ուզում հանձնել, Նիկոլ Փաշինյանը ցույց էր տալիս, որ մեր ժողովուրդն ու պետությունն այլևս դիմադրելու ռեսուրս չունեն։ Չե՞ք տեսնում, միջազգային բոլոր հանդիպումներին նա խեղճացած, վախեցած խոսակցություններ է վարում, թե՝ վայ, խնդրում եմ, միայն մեր վրա չհարձակվեք։ Առավոտից իրիկուն խաղաղություն է մուրում և փորձում է համոզել բոլորիս, որ իբր այլ տարբերակ չկա»։


Հարցին, թե Երևանի փողոցներում քայլող 20 հազար մարդը ինչպե՞ս է այդպես մեծ, աշխարհաքաղաքական գործընթացը կանխել, «Հայրենիք» կուսակցության նախագահն արձագանքել է.

«Աշխարհը տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն չի կարող հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից և ասել այն կարծիքը, որն ինքը հնչեցնում է։ Միջազգային հանրությունը տեսնում է, որ Հայաստանում կա մարդկանց մի մեծ զանգված, որը դեմ է այդ օրակարգին»։

Ինչ վերաբերում է հարցին, թե այդ մեծ զանգվածն, ամեն դեպքում, կասկածի տակ չի դնում 2021 թվականի ընտրությունների արդյունքները՝ Վանեցյանն ասել է, որ թե՛ «Պատիվ ունեմ»-ը, թե՛ «Հայաստան» դաշինքը, և թե՛ այլ քաղաքական ուժեր ՍԴ-ում բողոքարկել են ընտրությունների արդյունքները։

«Մենք գնահատական տվել ենք ընտրությունների վերաբերյալ, բայց, այնուամենայնիվ, իհարկե, պետք է փաստենք, որ 600 հազարից ավելի մարդ ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին։ Մարդկանց հետ շփվելով ես եկել եմ այն համոզմունքին, որ պատերազմով վախեցնելով՝ Նիկոլ Փաշինյանը կարողացավ խաբել մարդկանց և ստանալ ձայներ»։
Ժողովուրդը հիասթափվում է պայքարից։ Մի կոպիտ օրինակ եմ ուզում բերել. Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության ողջ ընթացքում ինչ է արել. ինքը ցույց է տվել, որ ցանկացած քայլի գնում է իր իշխանությունը պահելու համար»։


Վանեցյանը հիշեցրեց ԱԺ ամբիոնից վարչապետի արած հայտարարությունը, թե պատերազմն անխուսափելի էր, նույն իրավիճակն էր լինելու՝ առանց զոհերի, բայց եթե ինքը գնար զիջումների, իրեն դավաճան կասեին, դա վտանգ կստեղծեր իր իշխանության համար․

«Այս մարդը գիտակցելով, որ լինելու է նույն իրավիճակը, պատասխանատվություն չի ունեցել, որոշում չի կայացրել, տարել, զոհել է մի սերունդ, որպեսզի պահպանի իր իշխանությունը։ Հիմա ինչ-որ մեկին թվում է, որ Նիկոլ Փաշինյանը մեր խաղաղ փողոցային ակցիաներից, երթերից, ելույթներից պետք է հուզվի ու ասի՝ եկեք, իշխանությունը վերցրեք։


Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ինչքան մարդ զոհել է սահմանին իր իշխանությունը պահելու համար, նույնքան էլ Երևանի կենտրոնում զոհեր բերել, որպեսզի պահի իր իշխանությունը»։

Դիտարկմանը, թե կարո՞ղ է խնդիրն այն է, որ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի պես նպատակասլաց չի և հանուն իր նպատակի պատրաստ չի գնալ որոշ քայլերի՝ Վանեցյանն արձագանքեց․

«Կարծում եմ, որ ընդդիմությունը նախևառաջ պատասխանատու է. պատասխանատու մարդիկ են։ Մարդկանց տանես արկածախնդրության՝ ո՞վ է այդ պատասխանատվությունը վերցնելու իր վրա։ Ես պատրաստ եմ զրկանքների, կորցրել եմ շատ բաներ, դուրս եմ եկել կոմֆորտ զոնայից, ես իմ կյանքում ամենակարևոր բանն եմ կորցրել, որն ունեցել եմ։ Ես ողջ կյանքս ծառայել եմ ազգային անվտանգության մարմիններում, և այդ ծառայությունն ինձ համար եղել է ոչ թե աշխատանք, որին ստիպված գնացել եմ, այլ դա եղել է իմ կյանքը, ապրելակերպը։ Եվ ես հրաժարվել եմ այդ ամենից և ընտրել եմ այն ճանապարհը, որը շատ քարքարոտ է և փշոտ»։


Հարցին, թե «Հայրենիք»-ն այլևս չի՞ պատրաստվում համագործակցել այն ուժերի հետ, որոնց հետ նախկինում համագործակցել է՝ Արթուր Վանեցյանը պատասխանեց.

«Հենց նման բաներ են խոսում և ընդդիմությանը սկսում են տարանջատել, ես ասում եմ, որ դա իշխանությունների ջրաղացին ջուր լցնել է։ «Հայրենիք» կուսակցությունն առանձին միավոր է, «Հանրապետականն»՝ առանձին, նույնը վերաբերում է բոլորին։ Ես, շփվելով բոլորի հետ, վստահեցնում եմ, որ ընդդիմության վերջնանպատակը նույնն է՝ ազատել երկիրը ՔՊ-ից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր