ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում․ «Հրապարակ»          Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել       24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում    

06 մար 2023 23:23

Մարտի 8-ին ընդառաջ ՌԴ-ն ամենից շատ ծաղիկներ է ներկրել Հայաստանից, Վրաստանից և Թուրքիայից

Մարտի 8-ին ընդառաջ Վերին Լարսի անցակետով Ռուսաստան ծաղիկների առաքումների ծավալն աճել է։ Ներմուծման մեջ առաջատար են դարձել կակաչներն ու վարդերը, երկուշաբթի լրագրողներին հայտնել են  «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունից, փոխանցում են լրատվամիջոցները։

2023 թվականի սկզբից անցակետով Հայաստանից Ռուսաստան է ներկրվել ավելի քան 11 միլիոն ծաղիկ, որից 7 միլիոնը ներկրվել է միայն վերջին շաբաթվա ընթացքում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից ծաղիկների առաքումներ չեն եղել, այս տարի ստացել են 5,5 մլն հատ։ Մատակարարները ներկրել են ավելի քան 1 մլն վարդ, ինչը երեք անգամ պակաս է նախորդ տարվա համեմատ։ 

Գերատեսչությունում նշում են, որ միմոզաների ավանդական մատակարարը մնում է Վրաստանը։ Դրանից արդեն 2,6 տոննա ներկրել են։ Թուրքիայից էլ ներկրվել է 520 հազար ծաղիկ, դրանք մեխակներ են, ռուսկուս, վարդեր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր