ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել          ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար       Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 մար 2023 19:21

Թուրք օդերեւութաբանները զգուշացնում են ձնահյուսի վտանգի մասին. TRT Haber

Թուրք օդերեւութաբանները նախազգուշացրել են Սեւ ծովի արեւելյան  ներքին շրջաններում եւ Արեւելյան Անատոլիայի բարձրադիր շրջաններում ձնահյուսի վտանգի մասին, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ձնահյուսի վտանգի պատճառով տեղացի բնակիչներին հորդորում են զգույշ լինել։

Նշվում է, որ Թուրքիայի որոշ շրջաններում առատ տեղումների պատճառով բարձր ձնածածկ է գոյացել։

«Թուրքիայի հյուսիս-արեւելյան եւ արեւելյան հատվածներում կան լեռնային շրջաններ՝ տեղագրական եւ օդերեւութաբանական պայմաններով, որոնք հարմար են ձնահյուսի համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր