«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

08 մար 2023 10:20

Կիևը ռիսկի է դիմում՝ Վաշինգտոնին չտեղեկացնելով իր ռազմական գործողությունների մասին, որոնք էլ հիասթափեցրել են ԱՄՆ պաշտոնյաներին

Ուկրաինայի իշխանությունները կախված են ԱՄՆ աջակցությունից, բայց միևնույն ժամանակ միշտ չէ, որ Վաշինգտոնին տեղեկացնում են իրենց ռազմական գործողությունների մասին, ինչը կարող է բացասական արձագանք առաջացնել Եվրոպայում և հանգեցնել հակամարտության սրման։ Նման կարծիք են հայտնել The New York Times-ի սյունակագիրներ Ադամ Անտուսը, Ջուլիան Բարնսը և Ադամ Գոլդմանը։


Նրանց խոսքով՝ ԱՄՆ պաշտոնյաներն ու հետախուզական կառույցները խոստովանում են, որ սահմանափակ պատկերացում ունեն, թե ինչպես է ուկրաինական կողմը որոշումներ ընդունում։


«...Ուկրաինացի պաշտոնյաները միշտ չէ, որ բաց են իրենց ամերիկացի գործընկերների հետ, երբ խոսքը վերաբերում է Կիևի ռազմական գործողություններին, հատկապես ռուսական գծերի հետևում գտնվող թիրախների դեմ: Այս գործողությունները հիասթափեցրել են ԱՄՆ պաշտոնյաներին, ովքեր կարծում են, որ դրանք նկատելիորեն չեն բարելավել Ուկրաինայի դիրքերը ռազմի դաշտում, բայց վտանգում են վանել եվրոպացի դաշնակիցներին և ընդլայնել հակամարտությունը», - ասվում է հոդվածում։


Նշվում է, որ պատերազմի ընթացքում Կիևի գործողությունները չեն բարելավել իրավիճակը մարտադաշտում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր