Իրանի հետ պшտերազմը՝ թեկուզ աշխարհի թիվ մեկ ռшզմական գերտերության համար, հղի է անկանխատեսելի բազմաթիվ ռիսկերով          Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ       Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա    

08 մար 2023 23:05

Հիշեցի՞ն այսօր աղջիկներն իրենց սիրո հայացք, ծաղիկ նվիրած տղաներին, որոնք գնացին կռիվ ու ճախրեցին երկինք

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․

«Հիշեցի՞ն այսօր աղջիկներն իրենց սիրո հայացք նվիրած, ծաղիկ եւ փափուկ խաղալիք, փիսիկ կամ մկնիկ նվիրած տղաներին, որոնք գնացին բանակ, կռիվ ու ճախրեցին Երկինք։

Հիշեցի՞ն Դավիթին, Արամին, Վարդանին, Կարենին, Ազատին, Վահեին, Սամվելին, Վաչագանին, Հայկազին, Աբգարին, մյուս բոլոր հերոսներին որոնք սպասում էին, երազում հանդիպման մասին, գնալուց առաջ խնդրում չմոռանալ իրենց մասին թե՞ ինչպես Աբգարիս սիրված երգերում է ասվում` կյանքը պատրանք է, խաբող ժպիտ, կյանքը հեքիաթ է, աշխարհը սուտ, քաղցր պատրանք է, խաբող ժպիտ...

Եվ միևնույնն է ես կարոտել եմ...Կգիտակցի հասարակությունը, թե որքան մեղավոր է տղերքի առաջ, թե՞ ոչ։ Փորձելո՞ւ ենք քավել մեր մեծ ու փոքր մեղքերը, թե ասելու ենք` մենք ինչ մեղավոր ենք, որ մենք կամ մեր որդիները չենք զոհվել։

Կգիտակցենք, կգնանք առաջ, չենք գիտակցի...

Կարոտել եմ քեզ, Աբգար, միտքս ճեղքելով, ինչպես ասում է հերոս Վարդանի հայրը` Դավիթը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր