Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը          Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 13-ի համար    

09 մար 2023 11:49

Ադրբեջանը գնում է Ուկրաինայի ճանապարհով… Ալիևը սկսել է «փորել» իր գերեզմանը, զգուշացնում են իրանական թելեգրամյան ալիքները

Իրանական թելեգրամ-ալիքները պնդում են՝ Իսրայելի հետախուզական ծառայությունը՝ «Մոսադը», Ադրբեջանում մասնաճյուղ է բացել։


Նշվում է նաև որ Ադրբեջանում իսրայելական շտաբի ստեղծման աշխատանքները ևս ավարտվել են: Ադրբեջանական ռազմական օդանավակայանը տրամադրվել է Իսրայելին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու նպատակով։


Իրանական աղբյուրների պնդմամբ՝ այսուհետ Իսրայելը Իրանի դեմ կգործի Ադրբեջանի տարածքից։
Ավելի վաղ, իրանական լրատվականները կոչով դիմել են Ադրբեջանի ժողովրդին՝ թույլ չտալ Ի. Ալիևի Ադրբեջանը դարձնել գործիք Իսրայելի ձեռքում, ինչը կհանգեցնի տխուր հետևանքների։
«Ադրբեջանը գնում է Ուկրաինայի ճանապարհով… Ալիևը սկսել է «փորել» իր գերեզմանը»,- զգուշացնում են իրանական թելեգրամյան ալիքները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր