10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

09 մար 2023 16:54

Մանրամասն ինքնասպանություն գործած ժամկետային զինծառայողի մասին. սիրած աղջկա հետ կապված խնդի՞ր է եղել

Նախնական վարկածով ինքնասպանություն գործած ժամկետային զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանը, MediaHub-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Խնածախ համայնքից էր։ 


Տղայի ծառայությանը մնացել էր երեք ամիս։ 


Խնածախի համայնքապետ Կարո Թավադյանը հաստատեց մեր ունեցած տեղեկատվությունը։ 


«Գյուղացու հոգսով ապրող ընտանիքի երեխա էր, շատ լավ, խելացի մարդ։ Ունի մեկ քույր, մեկ եղբայր։ Դաստիարակված երեխա էր, ընդամենը երեք ամսից պետք է զորացրվեր։ Ահագին պատվոգրեր ունի, շատ լավ ծառայող էր։ Հարգանք, պատիվ ունեցող երեխա էր»,- ասաց Թավադյանը։ 


Գյուղում տարբեր վարկածներ են շրջանառում, թե տղան ինչու նման քայլի կարող էր գնալ, բայց Թավադյանն էլ ավելի շատ անձնական, սիրած աղջկա հետ կապված խնդրի մասին է լսել։ 


«Դե միշտ էլ էդպես են ասում, չէ՞։ Պատճառը միշտ այդտեղ են գտնում։ Անձնական խնդիր է եղել, թե դավադիտ են արել՝ դա էլ չգիտենք»,- ասաց Խնածախի համայնքապետը։ 


Նա նշեց, որ Անդրանիկն ընտանեկան խնդիր հաստատ չուներ, ծնողներն ապահովված մարդիկ են, հաստատ այդ մասով տղան մտահոգվելու բան չուներ։ Ըստ համայնքապետի՝ տղայի մարմինը դեռ հայրենի գյուղ չի հասել։ 


Ավելի վաղ գրել էինք, MediaHub.am-ի տեղեկություններով՝ տղան ինքնասպան է եղել՝ անձնական խնդիրներից ելնելով։


«Սիրած աղջկա հետ է վիճել ու գնացել այդ քայլին»,- ասել էր մեր աղբյուրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր