Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

09 մար 2023 15:00

17 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում 5 տարում 1,5 միլիոն տուն կվերաբնակեցվի հնարավոր երկրաշարժի պատճառով

Ստամբուլի իշխանությունները 17 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում ծրագրում են հինգ տարվա ընթացքում վերաբնակեցնել շուրջ 1,5 միլիոն բնակելի շենք ՝ 7 մագնիտուդից բարձր հնարավոր երկրաշարժի հետևանքով դրանց փլուզման վտանգի պատճառով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարարը  Մուրադ Քուրումը:


«Թուրքիայի տարածքի ավելի քան 70%-ը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտիներում։ Այդ տարածքներից մեկը Ստամբուլն է, որտեղ նախատեսվում է հինգ տարվա ընթացքում վերաբնակեցնել 1,5 մլն բնակելի շենք։ 500 հազար նոր տուն կկառուցվի քաղաքի եվրոպական և ասիական հատվածներում, նույնքան էլ կկառուցվի նախկին շենքերի տեղում»,- հինգշաբթի օրը նախարարի խոսքերն է մեջբերում CNN Türk-ը։


Քուրումի խոսքով՝ վերաբնակեցման պլանը, որը նախապատրաստվում է արդեն չորս տարի, հաշվի է առնում տրանսպորտային լոգիստիկայի առկա կառուցվածքը։ Ծրագրի մանրամասները մոտ օրերս կհայտարարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ասել է նախարարը։


Թուրք սեյսմոլոգները 7-7,5 մագնիտուդով երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլի շրջանում, որը գտնվում է Անատոլիայի և Եվրասիական տեկտոնական թիթեղների միացման տեղում։ Նման ցնցումներով, ինչպես նշվում է, մոտ 90 հազար շենք կարող է անմիջապես փլուզվել, 260 հազարը կվնասվեն և կդառնան բնակության համար անպիտան, մեգապոլիսի 4,5 միլիոն բնակիչ կարիք կունենա ժամանակավոր կացարանի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր