Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

09 մար 2023 19:28

Շարունակվում են շփումները և որոնումները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար

Համապատասխան շփումներ են տարվում կողմերի հետ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության մասնակցությամբ մեր գերատեսչության հետ փոխգործակցությամբ՝ Լաչինի միջանցքի խնդրի լուծման նպատակով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շարունակվում են Լաչինի միջանցքի շուրջ եւ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումները», - ասել է Զախարովան:

Նա նշել է, որ մանրամասների հրապարակային քննարկումն իմաստ չունի՝ հաշվի առնելով հարցի նրբությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր