Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

13 մար 2023 14:37

Ղարիբաշվիլին զայրացած է․ Ո՞նց են համարձակվում այս երիտասարդներին որպես վահան օգտագործել, թող գան առաջին պլան, որ մոլոտովի կոկտեյլներ գցեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմությանը մեղադրել է բողոքի ցույցերի ժամանակ երկիրն ապակայունացնելու նպատակներին հասնելու համար երիտասարդներին շահարկելու մեջ։

«Սա ուղղակի հակապետական ​​դիվերսիա է։ Այսքան երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ուղեղները լվացվել են... Ո՞նց են համարձակվում այս երիտասարդներին որպես վահան օգտագործել, թող գան առաջին պլան, որ մոլոտովի կոկտեյլներ գցեն։

Մոտ 60 ոստիկան վիրավորվել է, մի քանիսը գրեթե ողջ-ողջ այրվել են, մենք ոչ մեկին չենք ների դրա համար»,-կիրակի օրը «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությանը՝ «Միացյալ ազգային շարժումը», որը հիմնադրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, «ֆաշիստ» է անվանել, իսկ կառավարության մյուս ընդդիմախոսներին մեղադրել «ծայրահեղական» գործունեության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր