Մի բան եմ ասելու, որն աղմուկ է առաջացնելու...Ինձ դառնացնում է, որ Սերժ Սարգսյանի պես մարդը ղեկավարել է Հայաստանը
«Մի բան եմ ասելու, որն աղմուկ է առաջացնելու. դա էս պահի իմ գնահատականն է՝ հիմնված փաստերի վրա. իմ համոզմունքը նա է, որ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է 5-րդ շարասյուն: Եթե ուշադիր նայեք՝ կտեսնեք փաստերը ու կարծում եմ՝ առաջիկայում դրանք այնքան հրապարակային կլինեն, որ իմ հայտարարությունը էնքան տարօրինակ չի թվա, ինչքան տարօրինակ է թվացել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմում պարտությանը: