Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ          Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը       Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար    

19 մար 2023 13:29

ՌԴ ստորաբաժանումները Հայաստանում վարժանքներ են անցկացնում

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՄՕ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանումը  անցկացրել է ծրագրային վարժանք՝ հակառակորդի դիվերսիոն խմբերին հակազդելու գործողությունների վերաբերյալ. հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Պարապմունքների ընթացքում զինծառայողները հատուկ տեխնիկայի, ինչպես նաեւ պահակ շների կինոլոգիական խմբերի միջոցով զննել են պայթուցիկ նյութերի հայտնաբերման տարածքը։

Դասի ավարտին հատուկ նշանակության ջոկատայինները վարժություններ են կատարել ձեռնամարտի տեխնիկայի, տրանսպորտային միջոցներ վարելու, ինչպես նաեւ «թշնամու» կողմից ստանդարտներին համապատասխան թունավոր նյութերի կիրառման ժամանակ, անձնական պաշտպանության միջոցների օգտագործման գործողությունների վերաբերյալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր