Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

21 մար 2023 15:23

Ինչո՞ւ հոկտեմբերի կեսերին, երբ տարածքային, մարդկային զոհերը շատ ավելին էին, կասկածելի դրդապատճառներով չկանգնեցրին պատերազմը,Միրզոյանը չհերքեց

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի համար ընկալելի չէ բոլոր միջազգային ֆորմատներում իշխող կուսակցության ներկայացուցիչների հնչեցրած մեսիջներն ու այն լռությունը, որով կանգնած էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, երբ մոսկովյան այցի շրջանակում խոսք էր գնում Արևմուտքի դերակատարության մասին։ Նրա կարծիքով՝ կամ Միրզոյանը համաձայն էր հնչած կարծիքների հետ, կամ չհամարձակվեց հակառակն ասել։


«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը ցավով է արձանագրում, որ ՀՀ ԱԳ նախարարի ներկայությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օգտագործվեց «30 տարվա օկուպացիա» եզրույթը և դրան որևէ պատասխան չհնչեց։


Բացի այդ՝ Լավրովը ևս մեկ անգամ հայտարարեց, որ 2020 թվականի հոկտեմբերին պատերազմը դադարեցնելու հնարավորություն կար, որից Փաշինյանը չի օգտվել։


«Հոկտեմբերի կեսերին, երբ թե՛ տարածքային կորուստները, թե՛ մարդկային զոհերը շատ ավելի այլ պատկեր ունեին, պատերազմը կանգնեցնելու հնարավորություն կար, որի մասին երեկ խոսել է Լավրովը՝ Արարատ Միրզոյանի ներկայությամբ, իսկ Արարատ Միրզոյանը դա չի հերքել։ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը խիստ կասկածելի դրդապատճառներով հոկտեմբերի կեսերին չի կանգնեցրել պատերազմը, թեպետ առկա էր դրա հնարավորությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մամիջանյանը։


Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ուշադրություն է հրավիրում նաև Լավրովի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ի փոխօգնության փաթեթեը երկար քննարկվել և պատրաստվել է ՀՀ ԱԳՆ-ի մասնակցությամբ, սակայն վերջին պահին Փաշինյանը դրանից հրաժարվել է։
«Ֆիքսենք նաև, որ ԱԳՆ-ն բանակցել, քննարկել է ՀՀ-ին ՀԱՊԿ-ի փոխօգնության ծրագիրը, որից հետո այն մերժվել է Փաշինյանի կողմից, որին չհակադարձեց նաև Միրզոյանը»,- նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր