Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

24 մար 2023 15:49

Հյուսիսային Կորեան փորձարկել է նոր ստորջրյա անօդաչու սարք, որը կարող է «գերհզոր ռադիոակտիվ ցունամի» առաջացնել

Հյուսիսային Կորեան փորձարկել է նոր ստորջրյա անօդաչու սարք, որը կարող է միջուկային զենք կրել։ Փհենյանից հայտնել են, որ դրա առաքելությունն է՝ գաղտնի հասնել օպերատիվ գոտի և ստորջրյա պայթյունի միջոցով «գերհզոր ռադիոակտիվ ցունամի» առաջացնել՝ ոչնչացնելու թշնամու նավերն ու գլխավոր նավահանգիստները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:
 
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության (KCNA) տվյալներով՝ սարքի փորձարկումը պատասխան է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժություններին, որոնք, ըստ Փհենյանի, վատթարացրել են իրավիճակը տարածաշրջանային անվտանգության ոլորտում։
 
KCNA-ն նաև հայտնել է, որ մարտի 22-ին Հյուսիսային Կորեան փորձարկել է ռազմավարական թևավոր հրթիռներ, որոնք «հագեցած են միջուկայինին նմանվող մարտագլխիկներով»։
 
Մարտի 13-ին մեկնարկած Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի՝ վերջին հինգ տարվա ընթացքում ամենախոշոր համատեղ զորավարժությունների ֆոնին Հյուսիսային Կորեան արդեն մի քանի հրթիռ է արձակել։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր