Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

27 մար 2023 16:55

Ռուսաստանը համբերատար է, նա ունի ժամանակակից բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների թռիչքները՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում պայմանական թիրախների վրա կեղծ հրթիռային հարվածներով՝ դրանք որակելով «վտանգավոր և անհեռատես հիմարություն»։

«Չգիտես ինչու, ամերիկացի քաղաքական գործիչները, որոնք սեփական քարոզչության գերին են, վստահ են, որ Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության դեպքում ԱՄՆ-ն ի վիճակի է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել, որից հետո Ռուսաստանն այլևս չի կարողանա պատասխանել։ Սա անհեռատես հիմարություն է և շատ վտանգավոր»,- ասել է Պատրուշևը։

Նրա խոսքով՝ մոռանալով պատմության դասերը, ոմանք Արևմուտքում արդեն խոսում են վրեժխնդրության մասին, որը կբերի Ռուսաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի։

«Սրան կարող ենք ասել մեկ բան. Ռուսաստանը համբերատար է և ոչ ոքի չի վախեցնում իր ռազմական առավելություններով: Բայց նա ունի ժամանակակից բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին, իր գոյությանը սպառնացող վտանգի դեպքում», - հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր