Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են          Եթե կասեցնենք սահմանազատումը, սկսվելու է պատերազմ.Սահմանազատումը Տավուշից ենք սկսել պատերազմը բացառելու համար       Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում    

29 մար 2023 21:38

14-ամյա աղջիկը 350 հազար ռուբլով ընկերոջ հետ պատվիրել է կյանքից զրկել իր մորը

Բալաշիխայում կնոջ սպանության համար դստեր հրահանգով բերման են ենթարկվել երեք դեռահասներ և մեկ երիտասարդ։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի մարզի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադիյը։


Քննության տվյալներով՝ աղջիկը մոր հետ կոնֆլիկտի պատճառով ընկերոջը խնդրել է գտնել սպանություն կատարողների։ Երիտասարդն այս «աշխատանքն» առաջարկել է իր ծանոթ երկու դեռահասների՝ 350 հազար ռուբլով։ Մարտի 24-ին աղջիկն ու նրա ընկերը մարդասպանների թողել են բնակարան, որտեղ նրանք սպասել են մոր ժամանմանը։ Բնակարան մտնելուն պես ամբաստանյալներից մեկը հարձակվել է նրա վրա ու խեղդամահ արել։ Դեռահասները երկու օր անց գիշերը վերադարձել են բնակարան և դին ինքնաշեն պատգարակով տեղափոխել տնից դուրս գտնվող աղբարկղերը, որտեղ այն ավելի ուշ հայտնաբերել է անցորդը։


«Լավ ծրագրված քննչական գործողությունների և օպերատիվ-որոնողական գործողությունների շնորհիվ մեղադրյալները տաք հետքերով ձերբակալվել են Մոսկվայում», – ասել է Վրադիյը։ «Մեղադրանք է առաջադրվել 2009, 2002, 2006 և 2007 թվականներին ծնված չորս մեղադրյալների»։


Մեղադրյալների թվում են սպանության երկու հեղինակները՝ մահացածի դուստրը և նրա ընկերը։ Նրանք հարցաքննվել են, ինչպես նաև նրանց մասնակցությամբ տեղում նշանակվել է փորձաքննությունների համալիր։ Առաջիկայում հետաքննությունը կգնա դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր